Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 38 հազար 153-ի, իսկ վիրավորներինը՝ 87 հազար 828-ի։

Այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակած հաղորդագրության մեջ հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում էլ զոհվել է 55, վիրավորվել 123 մարդ:

Ըստ հաղորդագրության՝ մի շարք տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհներին, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս