ԱՄՆ դեսպանը Վրաստանի իշխանություններին բացատրել է համատեղ զորավարժությունները չեղարկելու որոշումը

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը մեկնաբանել է երկրի պաշտպանության նախարարության արձագանքը, որն անհասկանալի է համարում Noble Partner համատեղ զորավարժությունները հետաձգելու որոշումը, հայտնում է Sova-ն։

Դեսպանը պարզաբանել է, որ այս հարցում անհասկանալի ոչինչ չկա, քանի որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև շարունակվում է երկկողմ հարաբերությունների վերանայումը։

«Սա, իհարկե, ցավալի է, բայց անհասկանալի ոչինչ չկա։ Մենք խոսել ենք այս հարցի մասին, և պետքարտուղարը հստակ հայտարարել է, որ մեր երկկողմ հարաբերությունները վերանայվում են, ուստի այս համատեքստում այս զորավարժությունները չեղարկվել են որոշ անձանց, այդ թվում՝ իշխող կուսակցության անդամների, հրապարակային հայտարարությունների պատճառով»,- ասել է նա։

Միաժամանակ Դաննիգանը հույս է հայտնել, որ «մեր հարաբերությունները հավասարակշռված կլինեն»։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Վրաստանի հետ Noble Partner համատեղ զորավարժությունների անժամկետ հետաձգման մասին՝ երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայման շրջանակներում։

Իր հերթին, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին Պենտագոնի հայտարարությունը «անհասկանալի որոշում» էր անվանել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է երկրի պաշտպանության համար վտանգների մասին՝ կապված ԱՄՆ-ի հետ զորավարժությունների չեղարկման հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031