Մելիքյանը՝ ամսվա լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն խաղացող
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն արժանացել են Հայաստանի Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն մարզիչի ու լավագույն ֆուտբոլիստի մրցանակներին, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:
Մայիսին «Փյունիկը» Մելիքյանի գլխավորությամբ հաղթել էր բոլոր 5 խաղերում ու նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Յուսուֆ Օտուբանջոն այդ խաղերում աչքի է ընկել 6 գոլով: