Բաժիններ՝

Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2000 դոլար, 60.000 և 300 դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր

Հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Գայանե Պ․-ն և հայտնել, որ 45-ամյա Արտակ Կարապետյանին պատկանող Շերամի փողոցի 96/13 հասցեում գտնվող տան պատուհանի ճաղավանդակը կտրել և պատուհանով մուտք են գործել ներս, տան իրերը խառնել են և գողություն կատարել, իսկ Ա.Կարապետյանը բացակայում է երկրից, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում ոստիկաններն ու փորձաքրեագետը պարզել են, որ հունիսի 18-ի ժամը 22։30-ից մինչև հունիսի 19-ի 09։00-ն ընկած ժամանակահատվածում պոկել հանել են նշված հասցեում գտնվող երկհարկանի առանձնատան առաջին հարկի ննջասենյակի պատուհանի երկաթե ճաղավանդակը և բացելով ննջասենյակի պատուհանը խոհանոցի պահարանից գողացել փոքր չափի չհրկիզվող պահարանը:

Դրանում եղել են 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր, ինչպես նաև փորձել են բացել մեծ երկաթե չհրկիզվող պահարանը, սակայն չեն կարողացել բացել և իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանք ավարտին չեն հասցրել:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031