Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

Էնդրյու Կարուանա Գալիցիան գրել է. «Շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ՝ Արարատ Միրզոյան, ինչպես նաև տեղեկանալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և Երևանի երկխոսության հետ կապված ձեր ծրագրերի մասին և խոսել այն մասին, թե ՀՏՖ-ն նչպես կարող է նպաստել երկուսին էլ»:

Նա նաև տեղադրել է Միրզոյանի հանդիպումների մասին լուսանկարների շարք՝ որն X-ում տեղադրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930