Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալի քաղաքում առնվազն 4 մարդ է զոհվել, իսկ 20-ը վիրավորվել պայթյունի հետևանքով, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել գազի արտահոսքից:
Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը, որը, վկայակոչելով Թորբալիի քաղաքապետին, հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 20 մարդ, որոնցից 10-ը՝ ծանր։
Դեպքի վայրում հետաքննությունը շարունակվում է: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի տակ գտնվող ռեստորանում։
Պայթյունի ուժգնության պատճառով շրջակա շենքերին, աշխատատեղերին և տրանսպորտային միջոցներին պատճառվել են լուրջ վնասներ։