Բաժիններ՝

Թուրքիայի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել

Հրշեջներին հաջողվել է կասեցնել Թուրքիայի Իզմիր նահանգում բռնկված անտառային հրդեհների ընդլայնումը, իսկ կասկածյալները, որոնց գործողությունները կարող էին հանգեցնել լայնածավալ հրդեհի, ձերբակալվել են

Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

«Իզմիր նահանգի Մենդերես, Թորբալի և Չեշմե շրջաններում, ինչպես նաև Բալըքեսիր նահանգում բռնկված անտառային հրդեհները հսկողության տակ են, Մենդերեսում և Չեշմեում բռնկված հրդեհների հետ կապված կասկածյալներ են ձերբակալվել: Նրանք, ում գործողությունները հանգեցրել են հրդեհների, լուրջ պատիժ կստանան»,- ասել է Յումակլին լրագրողների ճեպազրույցում՝ մանրամասնելով, որ հունիսի 29-ին երկրի 3 տարբեր շրջաններում բռնկվել է 44 հրդեհ, որից 30-ը՝ ոչ անտառային տարածքներում, իսկ 11-ը՝ բարձր ռիսկային գոտում։

Թուրքական որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրշեջներին օգնելու համար ուղարկել է մի քանի ուղղաթիռ, մի շարք բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։

Հրդեհների հետևանքով այրվել է ընդհանուր առմամբ մոտ 500 հեկտար տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս