2024թ. 1-ին 5 ամիսներին Թուրքիան ամենաշատ արտահանումն իրականացրել է Իրաք

Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) հրապարակել է 2024-ի առաջին 5 ամսիների արտահանման վերաբերյալ տվյալները։ Ըստ այդ տվյալների, Թուրքիայի արտահանումը հունվար-մայիսին 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.5%-ով՝ կազմելով 106.9 միլիարդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիան այդ ամիսների ընթացքում ամենաշատ արտահանումն իրականացրել է Իրաք, որտեղ արտահանումը 5 ամսում աճել է 790.3 մլն դոլարով՝ հասնելով 4.4 մլրդ դոլարի։ Իրաք է արտահանվել հացահատիկ, ընդեղեն, ձեթ, կահույք, քիմիական արտադրանք և ամենամեծ արտահանման ծավալն իրականացրել են Ստամբուլի ընկերությունները՝ 1.3 մլրդ դոլար։

Իրաքից հետո ամենաշատ արտահանումն իրականացվել է Ռումինիա 704.9 մլն դոլար, ԱՄՆ՝ 444.7 մլն դոլար և Իտալիա՝ 354.6 մլն դոլար։

Տեսանյութեր

Լրահոս