
Իտալիայում պայթյուն է որոտացել ալյումինի արտադրության գործարանում

Իտալիայի հյուսիսում՝ Բոլցանո քաղաքի ալյումինի արտադրության գործարանում, պայթյուն է տեղի ունեցել։ 8 մարդ վիրավորվել է, նրանց մոտ կան ուժեղ այրվածքներ։ Այս մասին հաղորդում է Rai News պարբերականը։
Պայթյունը տեղի է ունեցել լույս հունիսի 21-ի գիշերը։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը մարվել է մի քանի հրշեջ հաշվարկների ժամանումից հետո։
Պայթյունի պատճառները չեն հաղորդվում։ Կատարվում է հետաքննություն։