
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ

Ադրբեջանական կողմը հունիսի 21-ին հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից: