Եվրո-2024. Հունիսի 21-ին կկայանա երեք խաղ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 21-ին կկայանա երեք խաղ:
Երևանի ժամանակով 17:00-ին E խմբում Սլովակիան կմրցի Ուկրաինայի հետ:
D խմբում ժամը 20:00-ին միմյանց դեմ կմրցեն Լեհաստանը ու Ավստրիան, իսկ 23:00-ին` Ֆրանսիան կփորձի գերազանցել Նիդերլանդներին:
Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը տեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի14-ին):