
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում։
3,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 21:37-ին Օնի քաղաքի մոտ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում: