Վրաստանում մայիս-հունիսին վաճառված դոլարը գերազանցում է 2023-ի ցուցանիշը
Մայիսի 16-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) արտարժույթի աճուրդում վաճառել է 168,7 մլն դոլար, ինչը շուրջ 2 մլն-ով գերազանցում է 2023 թվականի ընդհանուր տվյալները։ Այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ հրապարակել է BPN լրատվամիջոցը՝ վկայակոչելով ԱԲ-ի տվյալները:
Ըստ տեղեկության՝ արտարժույթի աճուրդում ԱՄՆ դոլարի առևտրի (վաճառքի) դինամիկան հետևյալն է.
1. մայիսի 16՝ 60 մլն դոլար,
2. մայիսի 28՝ 48,7 մլն դոլար,
3. հունիսի 11՝ 60 մլն դոլար։
2023 թվականի ընթացքում Վրաստանը վաճառել է 166,750 միլիոն դոլարի արտարժույթ, ինչը 1,2 տոկոսով պակաս է այսօրվա ցուցանիշից։
Ուշագրավ է, որ մինչև 2023 թվականի հունիսի 11-ը ԱԲ-ն վաճառել է ընդամենը 17,1 մլն դոլար։ Նախորդ տարվա արտարժույթի աճուրդում ԱԲ-ն արտարժույթի հիմնական մասը (149,65 մլն դոլար) դուրս է բերել սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։
Նշենք նաև, որ Վրաստանում, «գործակալների օրենքի» ընդունմանը զուգահեռ, դոլարի և ավելի քան 40 այլ արժույթների նկատմամբ լարիի արժեզրկում է սկսվել: