
Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը լուրջ չէ․ Շոլց

Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը լուրջ չէ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ հետագա համաժողովներին պետք է ներկայացված լինի նաև Ռուսաստանը, և Շվեյցարիայի համաժողովը պետք է հիմք ստեղծի ապագա շփումների համար։
Շոլցը նաև հայտարարել է, որ չի բացառում Պուտինի հետ շփման վերսկսումը: Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ խոսել է ուկրաինական հակամարտության սկսվելուց առաջ և հետո:
«Ես միշտ ասել եմ, որ նորից դա կանեմ, սակայն դրա համար հարմար պահ է պետք, պետք է քննարկման առարկա լինի, որպեսզի դա իմաստ ունենա»,- ասել է Շոլցը։