Թուրքիան տնտեսական աճով առաջատարն է G20-ի անդամ երկրների շարքում
«Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը» (OECD) տվյալներ է հարապարակել տարվա առաջին քառորդում գրանցված տնտեսական աճի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիան G20-ի անդամ պետություններում գրանցված տնտեսական աճի ցուցանիշներով եղել է առաջատար: Նշվում է, որ ընդհանուր տնտեսական աճը կազմել է 2.4 տոկոս:
Թուրքիային 1.9 տոկոս տնտեսական աճով հաջորդել է Հնդկաստանը, 1.6 տոկոսով` Չինաստանը և 1.4 տոկոսով` Սաուդիան Արաբիան: