Այո, եղել է Փաշինյանին հանդիպելու առաջարկ, մերժել եմ. Պապիկյանին տեղն էլ հիշեցնեմ՝ Չկալովկա. Սրբազան

Բագրատ Սրբազանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ դարձյալ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր դառնալու առաջարկին, և, որ այդ մասին քաջատեղյակ է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որին շարժման ընթացքում Բագրատ Սրբազանն այս համատեքստում մի քանի անգամ հիշել է և հեռավար դիմել է, ինչպես նաև՝ նախքան Սրբազան շարժումը իր մոտ մարդ ուղարկելու խոսակցություններին, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանին:

«Այո, եղել է: Մերժել եմ, որովհետև հարմար չեմ տեսել: Դեռ գործընթացները չէին սկսել, ոչ մի բան տեղի չէր ունեցել: Ես չեմ կարծում, որ դա հարիր էր կամ նպատակահարմար: Եթե մարդիկ, ովքեր խոսել են, ասել են այդպես, եթե իրենք են խաբել, չգիտեմ, բայց եկել են և անունով խոսել: Իմիջիայլոց, մի բան էլ էր ասել էդ մարդու որդին, երեկ ասել եմ, «Իմ քայլը» դաշինքով մասնակցելու ընտրություններին 2018 թվականին ինձ առաջարկ են արել, և ինքն ամբիոնից բարբաջանքներ է արել, չարժե իրեն անդրադառնալ:

Ես կոնկրետ անուն եմ տալիս՝ Սուրեն Պապիկյան: Տե՞ղն էլ ասեմ, Սևանի ավազանում՝ Չկալովկա գյուղում:

Պապիկյանն է այդ առաջարկը հնչեցրել, իրենց ղեկավարն էլ Վեհափառին է հեռաձայնել: Ես Պապիկյանին ասել եմ՝ ի՞նչ տեսակ պետություն եք ուզում, գաղափարական բան չունեք դուք, ասել է՝ դե, լավ պետություն ենք ուզում»,- մանրամասնեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս