Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ».քաղաքականության մեջ մնալու նպատակս սրանց դեմ պայքարն է. Շարմազանով
Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 2018 թվականի սև ժապավենները, դագաղները, թե ինչպես էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները պաստառների վրա գրում՝ «Շարմազանով-42», «Աշոտյան-42», ինչն իրականում ցնցման մասին էր խոսում:
«Ձեզ է թվում, որ ցնցում չի եղել, շատ մեծ ցնցում է եղել: Բայց պետությունն ունեցել է ղեկավար, որը մտածել է ոչ թե իր աթոռի, այլ ազգի ճակատագրի և պետությունը ցնցումների չտանելու մասին: Իսկ հիմա պետություն չկա, ոչ էլ ղեկավար կա: Տարբերությունը շատ մեծ է: Նիկոլ Փաշինյանը կյանքում մի անգամ է ճիշտ խոսացել, երբ ասել է՝ ես «իզմ» -եր չունեմ, իր «իզմ»-ը մեկն է՝ աթոռիզմը: Եվ կապ չունի՝ այդ աթոռին մնալու համար իրան կօգնեն թուրքերը, ադրբեջանցիները, ռուսները, Արևմուտքը, թե կոսմոսից ինչ-որ մեկը»,- նշեց նա՝ հավելելով, որ, ամեն դեպքում, հնարավոր է օրենքով հասնել իշխանափոխության, եթե ցանկացած հայ, քաղաքացի ստանձնի իր բաժին պատասխանատվությունը և գնա, օրինակ, Բաղրամյան պողոտա:
Հիշեցնենք, որ Սրբազան պայքարի մասնակիցներն ու կողմնակիցները Բաղրամյան պողոտայում են այն բանից հետո, երբ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը ներկայացրեց գործողությունների պլանը և քայլերի հաջորդականությունը.
«Քայլ 1. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։
Քայլ 2. Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։
Քայլ 3. Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»:
Իսկ Շարմազանովը լրագրողներին վստահեցրեց՝ քայլը ժողովրդինն է, երբ հատկապես շարժման առաջնորդ կա, ինչպես նաև՝ ծրագիր:
«Ասում են՝ եկեք այստեղ՝ ճնշումը մեծացնենք, որ կարողանանք մեր երկրի «փշրանքներն» ազատենք, պահպանենք»,- ընդգծեց նա:
Արդյո՞ք դա հնարավոր է առանց առանց արտաքին ուժերի աջակցության, մանրամասները՝ տեսանյութում