Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Չինաստանում հայտարարել է, որ Թուրքիան ցանկություն ունի միանալ BRICS-ին:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ BRICS-ի անդամ: Տեսնենք, թե ինչի կարող ենք հասնել այս տարի»,- ասել է Ֆիդանը:
Այս հարցը կքննարկվի Նիժնի Նովգորոդում կայանալիք BRICS-ի ԱԳ նախարարների հանդիպմանը։
Ֆիդանը Պեկինում միջոցառման ժամանակ ասել է նաև, որ ակնկալում է մասնակցել Ռուսաստանում BRICS-ի նախարարների հանդիպմանը։ Սպասվում է, որ այս հանդիպման օրակարգային թեմաներից մեկը կլինի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ BRICS-ին միանալու հնարավորությունը, գրում է South China Morning Post (SCMP) թերթը։
BRICS-ի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։