Պետական միջոցների՝ շուրջ 4․5մլն դրամի առերևույթ հափշտակություն՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում․ վնասը վերականգնվել է

Պարզվել են «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի և երկու աշխատակիցների կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:

«Դեռևս 2022թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ 2017-2022թթ. ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության առանձին աշխատակիցներ սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված 20 անձանց տվյալներով կազմել են 526 կեղծ բժշկական պատմագրեր, որոնք որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայություններ, մուտքագրել են ՀՀ ԱՆ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ և պետական բյուջեից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ստացել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 4․5 մլն ՀՀ դրամ գումար:

Վարույթի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել են ՓԲ ընկերությունում պետպատվերի շրջանակներում «Սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության համակարգով փոխհատուցման ներկայացված բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր այդ 20 անձանց վերաբերյալ թվով 526 դեպքերի տվյալները:

Համադրելով ՀՀ ՍԷԿՏ համակարգից արտատպված վերոգրյալ անձանց սահմանահատումների վերաբերյալ տվյալների հետ, պարզվել է, որ որոշ դեպքերում անձինք առհասարակ բացակայել են ՀՀ-ից, սակայն նրանց կենսաչափական տվյալներով պետպատվերի շրջանակներում մատուցվել են բժշկական ծառայություններ:

Նախաքննության ընթացքում ընկերությունից առգրավվել և զննության են ենթարկվել վերոհիշյալ 20 անձանց վերաբերյալ բժշկական պատմագրերը:

Պարզվել է, որ որոշ դեպքերում էլ անձինք նշված կենտրոնում բուժում ստացել են, սակայան ոչ թե «Արմեդ» համակարգ մուտք կատարած ժամանակահատվածում, այլ՝ նույն տարվա ընթացքում՝ այլ ամիսների և օրերի: Անհամապատասխանություններ են ի հայտ եկել նաև բուժվող անձանց պատմագրերում նշված բուժման օրերի և «Արմեդ» համակարգ մուտքագրման օրերի միջև:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն