Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կարող է շարունակել երկրորդ Բունդեսլիգայում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հրանտ-Լեոն Ռանոսը հնարավոր է նոր ակումբ կունենա:
Գերմանական Gladbachlive-ը գրում է, որ Ռանոսը կտեղափոխվի Դյուսելդորֆի «Ֆորտունա»-ն, որը մոտ էր Բունդեսլիգայում հանդես գալուն, սակայն նոր մրցաշրջանում կշարունակի պայքարը երկրորդ Բունդեսլիգայում:
Հրանտ-Լեոն Ռանոսն ավելի վաղ հանդես է եկել «Բավարիա»-ի երկրորդ թիմում և այժմ էլ դեռևս հանդիսանում է Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ:
20-ամյա Ռանոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում անցկացրել է 5 խաղ: