Ոստիկանական այսքան մեծ խմբերի տեսնելը զարմանք է. Բագրատ սրբազան

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավիրած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։

Հանրահավաքին, սրբազան պայքարին մասնակցելու են եկել Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից, Երևանի տարբեր հատվածներում ոստիկանական ուժեր են կուտակված, և հանրահավաքի մեկնարկից առաջ Բագրատ սրբազանը 168.am-ի հետ զրույցում հատկապես շեշտեց այս հանգամանքը.

«Այս ամբողջ ամիսների ու օրերի ընթացքում անընդհատ աջակցության ելույթներ կային, ուղերձներ կային սփյուռքի բոլոր համայնքներից մեր շարժմանն ուղղված, որը վերածվելէսրբազան շարժման։ Եվ անսպասելի չէ, անկեղծորեն ասած, նրանց գալը։ Դեռ տեղեկություններ ունեմ, որ շատ մեծ խումբ Վրաստանում է մնացել այս աղետի պատճառով և չեն կարողանում հասնել մեզ»,-նշեց Բագրատ սրբազանը։

Ինչ վերաբերում է ոստիկանության ուժերին և ՆԳՆ-ի հայտարարությանը, որով կոչ են անում հանրահավաքի մասնակիցներին զերծ մնալ հակաօրինական քայլերից, Բագրատ սրբազանը շեշտեց՝ մենք էլ ենք հորդորում զերծ մնալ հակաօրինական քայլերից ու սադրանքներից։

Կարդացեք նաև

«Երեկ ամբողջ օրվա ընթացքում մենք տեղեկություններ ենք ստացել հատուկ պատրաստված խմբերի մասին և իրավապահ համակարգին զգուշացրել ենք, որ ուշի ուշով հետևեն և կանխեն այդ բաները։ Զարմանք է ինձ համար ոստիկանական այսքան մեծ խմբերին տեսնելը։ Այդուհանդերձ, եթե իրենք պաշտպանելու են քաղաքացիների շահերն ու անվտանգությունը, շատ բարի։ Ավելի ցանկալի կլիներ, որ այսօր ոստիկանական ուժերը մեկնեին աղետի գոտի՝ Լոռի և Տավուշ, և իրենց օգտակարությունը բերեին այնտեղ»,-եզրափակեց Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք, որ երեկ գիշերը վարարել է Դեբեդ գետը և լցվել մի շարք գյուղեր ու քաղաքներ, ավերել է տներ։ Պաշտոնապես առայժմ նշվել է մեկ զոհի մասին, բազմաթիվ ճանապարհներ են քանդվել, գյուղերի միջև կապը դարձել է անհնարին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս