
Վրաստանում լարիով վերցված վարկերի տոկոսները նվազում են

2024 թվականի հունիսից լարիով վերցված վարկերի ամսական վճարը կկրճատվի։ Այս մասին գրում է aliq.ge-ն:
Ազգային բանկի (ԱԲ) արժույթի կոմիտեն այսօր՝ մայիսի 22-ին, որոշում է կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Լարիով վարկի տոկոսադրույքը նվազում է 0,25 միավորով։ Վրաստանում լարիով տրվել է 180 վարկ։
Կրճատված տոկոսները ավտոմատ կերպով կարտացոլվեն վճարման ենթակա գումարի մեջ: Բանկում պայմանագիրը երկարաձգել պարտադիր չէ։ Պայմանները կփոխվեն անհատապես բոլոր վարկառուների համար. դա կախված է մնացած վարկից և ամսական վճարվելիք գումարից:
«Չնայած դրական միտումներին, անորոշությունն աճել է։ Աճել են ինչպես ներքին, այնպես էլ աշխարհաքաղաքական իրավիճակից բխող գնաճային ռիսկերը։ Հարկ է նշել նաև, որ գնաճային սպասումները վերջին ամիսներին փոքր-ինչ աճել են»,- նշել են Ազգային բանկից։
Ազգային բանկում դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 19-ին։