ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերով հարուցվել է 15 քրեական գործ. որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում․ «Փաստինֆո»

2021-2022թթ․ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար հարուցվել է շուրջ 15 գործ, որոնցից որևէ մեկով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե 2020թ․ Սյունիքի մարզում առանց սահմանազատման-սահմանագծման աշխատանքների իրականացման օրենքով սահմանված գործընթացի՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման արդյունքում ինչ որոշում է կայացվել, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերի դեպքի առթիվ արդյոք առկա է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, եթե այո, ապա երբ է կայացվել որոշումը և ինչ հիմքով, իսկ եթե առկա է քրեական գործ հարուցելու մասին որոշում, ապա երբ է կայացվել որոշումը և ինչ հատկանիշներով, ինչ փուլում է գտնվում գործը և արդյո՞ք որևէ անձի մեղադրանք ներկայացվել է։

ՀՀ գլխավոր դատախազությունից, պատասխանելով առաջին հարցադրմանը, նշել են, որ 2022թ ապրիլի 25-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) հարուցվել է քրեական գործ (վարույթ), որը գտնվում է նախաքննության փուլում։

Դատախազությունից վստահեցրել են, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ չեն կայացվել, ապա՝ հայտնել են, որ վերոնշյալ դեխքերի առթիվ նախաձեռնվել (հարուցվել) են հետևյալ քրեական գործերը։

« 2021թ․ նոյեմբերի 16-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի (երկու և ավելի անձանց սպանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ շատերի կյանքին վտանգավոր եղանակով և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ( առանձնապես խոշոր չափերի գույքի վնասում), 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ) և 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց սպանությունը և խոշտանգումը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 13-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) և 300,2-րդ (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ) հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ․ մայիսի 14-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի և 329-րդ հոդվածի 2-րդ մաով(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 14-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ ՔՕ 300,2-րդ հոդվածի, 329-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 14-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 25-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՔՕ 300,2-րդ հոդվածի, 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 27-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը),131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ հունիսի 8-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի, 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ հուլիսի 5-ին նույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը), 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ հուլիսի 6-ին նույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ նոյեմբերի 15-ին նույն օրենսգրքի 300,2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ նոյեմբերի 22-ին նույն օրենսգրքի 300,2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք գտնվում են նախաքննության փուլում։

2022թ սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 149-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2022թ դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը գտնվում է նախաքննության փուլում»,- հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ կատարելու դեպքերով՝ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

Տեսանյութեր

Լրահոս