Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան

«Երկրում իրավիճակ է փոխվել, բայց բաց է հարցը՝ ե՞րբ կգա մի օր, երբ կմնա մի օր»,- 168․amՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտնի ձևակերպմամբ հարցն ուղղեց հենց նրան՝ հերթական դատավարությունից հետո։

Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշեց․ «Երբ մոտեցնենք այդ օրը։ Այդ օրը կախարդական օր չէ․ այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով է գալիս, ազնվությամբ է գալիս, և ամեն կերպ այդ օրը մոտեցնելը կախված է մեր հազարավոր քաղաքացիներից»։

Արմեն Աշոտյանը վստահեցրեց՝Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած շարժումն անպայման հաջողելու է․ իրավունք չունի չհաջողելու, որովհետև մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով։

«Բայց միայն խաչակնքվելը քիչ է, վստահ եմ, որ ժողովուրդն ավելի լայն պայքար է մղելու»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Թե որն է նրա ուղերձը՝ ուղղված ժողովրդին՝ մեր մյուս հարցի պատասխանը ՀՀԿ փոխնախագահնասաց․ «Չհոգնել, չվախենալ, չհուսահատվել, լսել Բագրատ սրբազանին և առաջնորդվել խղճով»։

168․am-ի վերջին հարցին, թե ինչ է պակասում Փաշինյանին հրաժարականի համար, նա պատասխանեց հակիրճ՝ խիզախություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս