![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/0221242654d0fc710f4ffd8c8eda1142b7698a.jpg)
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:
Փաշինյանը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:
Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: