«Լռի՛ր, ամո՛թ քեզ». Իսրայելի արտգործնախարարը` Էրդողանին
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X-ի (Twitter) իր սոցհաշվում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից մեկին, գրել է.
«Թուրքիայի նախագահ Էրդողանը բռնակալ է, սադրիչ և ստախոս: Լռի՛ր: Ամո՛թ քեզ»:
Ըստ ermenihaber.am-ի՝ գրառումն ուղեկցվել էր Թուրքիայի նախագահի կողմից Նեթնայահուի վարչակազմի հասցեին արված հայտարարության լրագրի սքրինշոթով (էկրանի նկար):
«Նեթանյահուի ցեղասպանական մեթոդները ստիպում են Հիտլերին նախանձել»:
Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի այդ գրառմանը:
Չելիքը Կացին անվանել է «ցեղասպան կառույցի խոսնակ»։ Բացի այդ ԱԶԿ-ի փոխնախագահն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը որակել է որպես պատմության մեջ եղած և լինելիք ամենաբարբարոս կազմակերպություն:
«Նեթանյահուն և իր ցանցը պատմության ամոթալի էջերում մնալու են որպես մարդկային սահմաններից դուրս հանցավոր կազմակերպություն»,- ընգծել է Չելիքը: