Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները կորոշեն ճանապարհային քարտեզը, որով առաջիկայում կշարժվեն Անկարան և Աթենքը

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և Աթենքը կհետևեն առաջիկա ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։

Միցոտակիսը մայիսի 13-ին կայցելի Անկարա՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի՝ 2023 թվականի դեկտեմբերին Աթենք կատարած այցի։

Ըստ թերթի՝ Էրդողանի և Միցոտակիսի հանդիպման ժամանակ օրակարգում կլինի շարունակել համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, տրանսպորտը, գիտությունը, տեխնոլոգիան, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, առողջապահությունը, ինչպես նաև հումանիտար կապերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031