Նիկոլը ՀՀ-ն վերածել է գործիքի, չվախենա՛ք, ազատագրական պայքարում հաղթելու ենք ու կրկին գործոն դառնանք. Հենրիխ Դանիելյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ ոչ մի ալենսիմոնյաններ ու նիկոլփաշինյաններ չեն կարող ջնջել հայոց պատմությունը և այն գենը, որը կրում է հայ ազգը։

«Հաղթանակած գենը, որն ապացուցել է Սարդարապատը, Բաշ Ապարանը, Արցախի առաջին, 2016 թվականի պատերազմները, երբ հայը ոտքի կանգնեց ու ասաց, որ չի կզելու, ապրելու է արժանապատիվ և արժանապատիվ խաղաղություն է  պարտադրելու։

Մինչև 2018 թվականը Հայաստանը եղել է գործոն, ոչ թե գործիք, ինչպես հիմա է։ Հայաստանը վերականգնելու է իր դիրքերը և դառնալու է տարածաշրջանում գործոն, ոչ թե այսօրվա նման, երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն դարձրել է գործիք միջազգային տարատեսակ կառույցների, օղակների բևեռների համար»,- Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշտակին նվիրված Ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիխ Դանիելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս