Եթե Իսրայելի ռեժիմն արկածախնդրություն է փնտրում, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի «ավելի ուժեղ»․ Աբդոլահիան

Իրանը չի ողջունում էսկալացիան տարածաշրջանում, սակայն եթե Իսրայելի ռեժիմն արկածախնդրություն է փնտրում, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի «անհապաղ, ավելի ուժեղ և ավելի ընդգրկուն», երեկ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Իրանցի դիվանագետը շեշտել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամերը բխում են «Իսրայելի օկուպացիոն ռեժիմի կործանարար դերից»։

Քեմերոնն իր հերթին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ, մասնավորապես, Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածներից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930