Բաժիններ՝

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիայի քաղաքացիները կարող են Տաջիկստանի Հանրապետության վիզա ստանալ արտասահմանում գտնվող դեսպանատներում և հյուպատոսարաններում»,- հայտնել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմ սահմանելու մասին որոշում էր ընդունել Թուրքիան:

Վիզային ռեժիմի մասին հրամանագիրը ստորագրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ այդմ՝ Տաջիկստանի քաղաքացիները պետք է վիզա ստանան Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունից։

Նախկինում Տաջիկստանի քաղաքացիները կարող էին մուտք գործել Թուրքիա առանց վիզայի և այնտեղ մնալ մինչև 90 օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930