Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով կարող է նոր պաշտոնի նշանակվել։

Համալսարանում խոսում են, որ Գալոյանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով ներկայում ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարողն է, Գալոյանին ուզում է նշանակել համալսարանի ենթակայությամբ գործող ստորաբաժանման ղեկավար:

Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ Հախվերդյանն է: Այս տեղեկությունը փորձեցինք նախ ճշտել Դավիթ Հախվերդյանից, սակայն պարզվեց՝ Հռոմի պապի հետ ավելի հեշտ է կապ հաստատել, քան Հախվերդյանի․ նա շուրջ 3 օր մեր հեռախոսազանգերին եւ նամակներին չպատասխանեց:

Դե, իսկ Դիանա Գալոյանը վերջին սկանդալներից եւ հրաժարականից հետո է անհասանելի դարձել` նախկինում սիրով պատասխանում էր լրագրողների հարցերին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031