Բաժիններ՝

Տղամարդն իրացնելու նպատակով ձեռք էր բերել մեթամֆետամին ու մարիխուանա. նա ձերբակալվել է

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է մարիխուանա և մեթամֆետամին։

Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով 43-ամյա տղամարդը Եղվարդի Երևանյան խճուղում ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի 10 փաթեթ՝ 10 գրամից ավելի, և մեթամֆետամինով 12 փաթեթ՝ 6 գրամից ավելի։ Պարզվել է, որ հայտնաբերվածը տղամարդը ձեռք էր բերել իրացնելու նպատակով։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031