
Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ-21-Նիդերլանդներ Մ-21 հանդիպումը

Մարտի 25-ին Քիշնևում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման խմբային փուլի Մոլդովա -Նիդերլանդներ հանդիպումը։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկեն ՀՖՖ մրցավարներ Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ Արթուր Գդլյանը, Սարգիս Հովհաննիսյանը և չորրորդ պաշտոնյա Զավեն Հովհաննիսյանը։
ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման C խմբի Մոլդովա — Նիդերլանդներ խաղը կկայանա մարտին 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին։