Ժնևում ավարտվել է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են, թե ինչպես երկու երկրների խորհրդարանները կարող են աջակցել խաղաղ գործընթացին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ բանակցությունների ֆոնին:Կողմերը պայմանավորվել են քննարկել խորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունները:

Ավելի վաղ, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031