Փաշինյանի իշխանության օրերը հաշված են. ձգձգում է. քաղաքական լուծումները Երևանում են. Հրանտ Բագրատյան

«Առանց բացառության, ժողովրդի մեծ մասը պինդ կանգնած է, որ սա մեր հողն է, սրանք մեր տներն են, մեր հողամասերը։ Այստեղից դուրս գալու որևէ մտադրություն չունեն»,- Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպելուց հետո նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե բնակիչների հետ հանդիպման ժամանակ ի՞նչ մտահոգություններ է լսել նրանցից։

Հրանտ Բագրատյանի բնորոշմամբ՝ Տավուշում կրկնվելու է Արցախի սցենարը, և Փաշինյանն էլ դրա մասին շատ լավ գիտի։

«Փաշինյանի իշխանության օրերը հաշված են։ Այդ գյուղերը հանձնելու արդյունքում, այստեղ 14-15 գյուղ կապից զրկվելու է՝ կապը վերանալու է Իջևանի և Նոյեմբերյանի միջև։

Հիմա ամեն մանիպուլյացիա արվում է ժողովրդին խաբելու համար, օգտվում են նրանից, որ, օրինակ, այս պահին մենք չենք կարող գնալ Կիզիլ Հաջիլի տարածք։ Իշխանության ասած ոչ մի խոսքի չի կարելի վստահել»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։

Կարդացեք նաև

Նա նաև ընդգծեց՝ որ Տավուշի մարզ են գնացել տեղում համոզվելու՝ որ տարածքի բնակիչները մտադիր չեն իրենց բնակավայրը զիջելու, իսկ հարցերի քաղաքական լուծումը պետք է լինի Երևանում։

«Այս իշխանությունը պետք է փոխվի, Հայաստանում պետք է տեղի ունենան քաղաքական փոփոխություններ»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Միասին» շարժումն այցելել էր Տավուշի մարզ։

Մանրամաները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս