Վերջին 4 տարում Թուրքիայում արտերկյա ուղղակի ներդրումները գերազանցել են 31 մլրդ դոլարը

Թուրքիայի Կենտրոնական բանկը տվյալներ է հրապարակել 2019-ից 2023-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ արտերկրում ապրող օտարերկրացի ներդրողների կատարած ուղղակի ներդրուները նշված ժամանակահատվածում կազմել են 31 մլրդ 332 մլն դոլար:

Ամենից շատ ներդրումները ըստ ծավալի հերթականության կատարվել են եվրոպական (21 մլրդ 290 մլն դոլար), ասիական (շուրջ 7 մլրդ դոլար), մերձավորարևելյան (ավելի քան 4 մլրդ դոլար), Ծոցի (ավելի քան 3 մլրդ 152 մլն դոլար) և ամերիկյան երկրներից (3 մլրդ 102 մլն դոլար):

Տեսանյութեր

Լրահոս