«SOCAR»-ը Թուրքիայում նոր ներդրումային քաղաքականություն է մշակում

Ադրբեջանական «SOCAR» նավթագազային պետական ընկերությունը նոր տարբերակներ է դիտարկում Թուրքիայում իր ունեցած ներդրումներն ավելացնելու համար։ Այդ մասին հյատնել է «SOCAR Turkiye»-ի տնօրենի պաշտոնակատար Էլչին Իբադովը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրա խոսքով՝ ընկերությունեը վերջին 15 տարում Թուրքիայի տնտեսության մեջ կատարել է 18 մլրդ դոլարի չափ ներդրում։ «SOCAR»-ը Թուրքիայի խոշորագույն ուղիղ ներդրում իրականացնող օտարերկրյա կազմակերպությունն։

Նշելով, որ աշխարհում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ էներգետիկայի ոլորտում այսօր կատարվող ներդրումները կերտում են ապագան՝ Իբադովն ավելացրել է. «Մենք այս ոլորտում կշարունակենք կատարել մեր պարտականությունները Թուրքիայում։ Մենք գոհ ենք համաշխարհային առաջատար դառնալու ուղղությամբ ձեռնարկված քայլերից, և մենք ուս ուսի տված ենք գործում էներգիայի մատակարարման և անվտանգության առումով։ Ադրբեջանն ու Թուրքիան երկու ռազմավարական երկրներ են, որոնք համագործակցում են էներգետիկ ապագայի համար»։

Ըստ նրա՝ այժմ կողմերն աշխատում են մի նախագծի վրա, որը կոչվում է «Master Plan», որտեղ գնահատում են նոր ներդրումները Թուրքիայում՝ նավթաքիմիայի ոլորտում։

«Մենք նպատակ ունենք սկսել աշխատել այլընտրանքի բացահայտման և իրականացման ուղղությամբ, որը, կարծում ենք, ամենաճիշտ և արդյունավետ ներդրումն է մեր երկրների համար առաջիկա ամիսներին»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս