Թուրքիան համարվում է Եվրոպայի ամենաշատ պողպատ արտադրողը

Թուրքիայի պողպատ արտադրողների ասոցացիայի (TÇÜD) հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվարին Թուրքիայում հում պողպատի արտադրությունն անցյալ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ աճել է 24․7%-ով՝ հասնելով 3․2 մլն տոննայի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ տվյալների՝ Թուրքիան ընթացիկ տարվա հունվարին հում պողպատ արտադրող աշխարհի 10 առաջատար երկրների շարքում ամենամեծ աճն է գրանցել Իրանից հետո։

Ըստ այդմ՝ Թուրքիան այս ցուցանիշով աշխարհում պողպատի արտադրությամբ 7-րդ տեղում է և համարվում է Եվրոպայի ամենաշատ պողպատ արտադրողը։

Նշվում է նաև, որ պատրաստի արտադրանքի սպառումը 2024-ի հունվարի նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 19․5%-ով՝ կազմելով 3․5 մլն տոննա։

Տեսանյութեր

Լրահոս