Առուշ Առուշանյանը, ով եղել է խմած, «000 OO 00» համարանիշներով «յաշիկ»-ով տեղափոխվեց «պլաշչադկա»
Այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտաիկի 2-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրել է «0-ներիդ վրա չխաբնվես» անունը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:
Տեղում Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում նկատում են կասկածելի «յաշիկը»:
Պարեկները կագնեցնում են այն և վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում ու պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:
Ավտոմեքենան պարեկները տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:
Վերջինս 1 տարով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «յաշիկի» վրա տեղադրված համարանիշներն էլ օրեր առաջ էր Ա. Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը գնել:Գ. Առուշանյանը նույնպես զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։