Որևէ բան չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ն ուղիղ հարց ուղղեց՝ ո՞րն է զիջումների այն սահմանը, որը պատրաստվում է անել Ադրբեջանին, կա՞ զիջումների որևէ սահման։

Նիկոլ Փաշինյանը հարցին պատասխանելու ընթացքում հերթական անգամ ցուցադրեց ՀՀ քարտեզի մակետը, որը, նրա բնորոշմամբ՝ արտացոլում է մեր երկրի տարածքը։

«Սա ՀՀ ինքնիշխան տարածքն է և այս տարածքից մենք որևէ բան չենք պատրաստվում զիջել ոչ մեկին։

Մենք հասկանում ենք, որ շատ բարդ է, բայց սա ՀՀ ինքնիշխան տարածքն է, Արծվաշենի հետ կապված էլ՝ գիտեք, ասել ենք, որ կան հարցեր։ Այսինքն՝ որևէ նոր բան ասելու անհրաժեշտություն չկա, և սա ՀՀ ինքնիշխան տարածքն է։

Կարդացեք նաև

Ձեր հարցն այն է, որ ասում եք՝ դե հերիք չէ՞ զիջեք։

Արդյո՞ք պատճառն այն է, որ մենք մտածում ենք, ասում ենք՝ արա, այս երկիրը մեր թշնամին է, մենք էլ այս երկիրն ենք համարում մեր թշնամին, եկեք տեսնենք՝ ում ինչ կարող ենք զիջել, դրանի՞ց է, ոչ, ուղիղ հակառակն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հետո հիշեցրեց, որ ասուլիսի ընթացքում նկարագրել է իշխանությունների պատկերացումները, թե ինչ է պետք անել, որպեսզի Հայաստանի խոցելիությունը կանգնեցվի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանվի։

Տեսանյութեր

Լրահոս