Այն պահին, երբ Հայաստանի բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, Նիկոլի հանձնարարությամբ Ադրբեջանի դիվերսանտը ձեռքի մեկ շարժումով դառնում է «մոլորյալ». Արմեն Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն ամենշաբաթյա հարցուպատասխանի ֆորմատով շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

Հարց 1 – Երվանդ Հակոբյան

Խնդրում եմ մեկնաբանեք, ինչի՞ են թուրքին հետև մտնելու համար անընդհատ գերի ընկած թուրք զինվոր հետ տալիս։

Արմեն Աշոտյան- Անհերքելի փաստ է, որ Փաշինյանն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Ուստի պատրաստ է հաճոյանալ նրան հայ ժողովրդի զավակների, կամ տարածքների, կամ արժանապատվության հաշվին։

Կարդացեք նաև

Մինչև հիմա Բաքվի բանտերում գտնվող մեր տասնյակ հայրենակիցները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Ադրբեջանի լկտիության, անպատժելիության, նենգության և ցինիկության ապացույցն են։

Եթե Նիկոլին թվում է, որ ադրբեջանցի զինվորի միակողմանի արտահանձնումն Ալիևն իրոք գնահատելու է, ապա սա հերթական դատարկ, նսեմացուցիչ քայլն է իրականում։ Դիմացինի «վեհանձն» կամ «մեծահոգի» ժեստն այդպիսին է դիտվում, եթե դիմացինին հարգում են, այդ դեպքում անգամ փորձում են փոխադարձություն ցույց տալ, «լավություն տակից» դուրս գալ։

Նիկոլ-Ալիև հարաբերություններն այդպիսին չեն, ուստի ադրբեջանցու միակողմանի արտահանձնումն ավելի շուտ քծնանքի և թուլության հերթական նշան է Ալիևի համար, ով անգամ թղթով ստանձնած պարտավորությունները՝ վերադարձնելու հայ գերիներին, չի կատարում, ուր մնաց՝ «գնահատի» Նիկոլի՝ մեր բանտարկված հայրենակիցների արած «լավությունը»։

Մեկ այլ փաստ էլ արժի արձանագրել։ Ադրբեջանցու ազատումից ընդամենը մի քանի օր առաջ նրան ՀՀ օրենսդրությամբ շատ խիստ մեղադրանքներ առաջադրվեցին, որոնք, օ՜ հրաշք, անհիմն դուրս եկան նույն իրավապահների գնահատմամբ։ Այն պահին, երբ Հայաստանի բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց վրա նիկոլական համակարգը փնթի կերպով գործեր է կարում, նույն Նիկոլի հանձնարարությամբ ադրբեջանցի դիվերսանտը ձեռքի մեկ շարժումով դառնում է «մոլորյալ»։

Այսինքն՝ Նիկոլի օրոք հայը Հայաստանում հայ մնալու ցանկության համար դատվում է, իսկ ադրբեջանցին` իրեն լավ զգում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս