«Պուտինը փրկեց, հիմա եկել` ռուս ես հեռացնո՞ւմ, թուրքին ես կարոտե՞լ». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանին

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն այսօր իր հերթական հանրահավաքն անցկացրեց Գյումրիում։

Հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ավելի մեծ հանրահավաք Գյումիում նախատեսված է ապրիլին, իսկ մինչ այդ՝ շարժումը հանրահավաքներ կիրականացնի ՀՀ ամբողջ տարածքում։
«Մենք չենք կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեղք ենք, մեղք եք, այս իշխանությունն ամեն ինչ ձախողել է։

Այդ մարդը բոլորին, ում տեսել է՝ խոստում է տվել, նա հիմա չի էլ կարող զանգահարել ո՛չ Եվրոպա, ո՛չ Ռուսաստան, նրան՝ նրանցով է խաբում, նրան՝ նրանցով։

Եկել ասում էր՝ 20 միլիարդ դրամ փող են գողացել ժողովրդից, հետ եմ բերելու, 6 տարին լրացավ՝ 1 դոլար բյուջե չի մտել։ Բայց դրա փոխարեն՝ կա իրենց թալանը՝ մոտ 8 միլիարդ դոլարի։ Վերջին 6 տարում թոշակը 40.000 դրամից դարձել է 49.000 դրամ, գներն էլ 28 տոկոսով աճել են։ Վերջում ստանալու ենք երեք մատի կոմբինացիա, մենք ենք մեղավոր, դուք եք մեղավոր, այս ո՞վ է մեզ ղեկավարում»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Հայաստանն այսօր լինել-չլինելու առջև է կանգնած, իսկ Նիկոլ Փաշինյանը «դրոշակն առել» ու ասում է՝ Ռուսաստանին այստեղից պիտի «տշենք»։

««Զվարնթոց» օդանավակայանում չեն թողնում ռուս սահմանապահներին, ինչո՞ւ։ Ես արդեն սկսում եմ մտածել, որ դա արդեն թմրանյութի համար են անում։ Խայտառակ պատերազմ էիր վարում, Պուտինը փրկեց, գնացիր, խնդրեցիր, թե՝ 25 հազար զորքը կկոտորի՝ Պուտինը կանգնեցրեց։ Այդ պահին մի հատ էլ դիտողություն արեց, ասեց՝ 20 օր առաջ կանգնեցնեիր, Քարվաճառն էլ քեզ կմնար, Շուշին էլ։

5 միլիարդ դոլար ծախսեցին, խաղաղապահ բերեցին, կանգնեց ասեց՝ «Արցախն Ադրբեջան է»։ Ադրբեջանն էլ զանգեց Ռուսաստան, ասեց՝ այդ մարդիկ ընդունում են Արցախն Ադրբեջանի կազմում, դուք այստեղ ի՞նչ եք անում։ Բա մեր ազգն այդքան ուղեղ չունենա, սրան ասի՝ հեռացիր, թուրքերի՞ն եք կարոտել, հա՞։ Բա որ ասում է՝ ճանապարհ եմ բացելու թուրքերի հետ, Աստված չանի, որ այդ ճանապարհը բացվի, որովհետև երբ բացվի, մի քիչ կախվածություն ունենանք, անմիջապես փակվելու է»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս