Պաշտոնական Մոսկվան պիտի՛ կայացնի որոշում. Արմեն Աշոտյանի խոսքը՝ 2022թ. դեկտեմբերին
2022թ. դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» հանրահավաքի ժամանակ դիմել էր Ռուսաստանի գործընկերներին.
«Մենք շատ ենք խոսում մեր միջազգային գործընկերների մասին, սկսենք ՌԴ-ից, ես չեմ ամաչում շնորհակալություն հայտնել ռուսական խաղաղապահ առաքելության զինվորներին ու սպաներին իրենց ծառայության համար։ Ես գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիքը կա և այդ գործողությունների համար քաղաքական որոշումների կարիքը կա, պաշտոնական Մոսկվան պետք է կայացնի նման որոշում: …Թանկագին ռուսաստանցիներ, մենք հասկանում ենք, որ դուք մեր հավեսը չունեք, որ զբաղված եք, բայց երբ հանկարծ մեր հավեսն ունենաք, մենք կարող է՝ էլ այստեղ չլինենք»,-իր ելույթում հայտարարել էր Արմեն Աշոտյանը։