Բաժիններ՝

ՌԴ զբոսաշրջիկ կանայք մարտի 8-ը ցանկացել են անցկացնել Մոսկվայում, Պետերբուրգում ու Երևանում

Ռուս կանայք մարտի երկար տոների ընթացքում հիմնականում պլանավորել են զբոսաշրջային ուղևորություններ Ռուսաստանի Դաշնությունում, մեծամասամբ դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ:

Արտասահմանյան ուղղություններից առաջին շարքում են Երևանը, Մինսկը և Ստամբուլը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի ն ՝ վկայակոչելով tutu եւ OneTwoTrip ճամփորդական ծառայությունների տվյալները։

OneTwoTrip-ում նշել են, որ արտասահմանյան ուղղություններից ամենապահանջվածը Երևանն է. մարտի 8-ը Երևանում ուզել է անցկացնել ՌԴ-ից դուրս հանգստանալ ցանկացող ռուսաստանցի կանանց 18,5 տոկոսը:

Դրան հաջորդում են Մինսկը, որի մասնաբաժինը կազմում է ավիափոխադրումների 16,6 տոկոսը, ու Ստամբուլը, որտեղ ձևակերպված է պատվերների 6,2 տոկոսը։
Իրենց հերթին tutu-ում փաստել են, որ պահանջարկ ունեն դեպի Ստամբուլ, Երևան, Դուբայ, Մինսկ և Տաշքենդ ուղևորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս