Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Որոշում ունենք մոտ ապագայում դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի։

Վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը մայրաքաղաքներում միմիայն կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը»,-ընդգծեց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031