
Բուլղարիայի վարչապետ Դենկովը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի (Բուլղարիայի խորհրդարան) քարտուղարին։
Ինչպես տեղեկացնում է «ТАСС »-ը, այդ մասին հայտնել է Բուլղարիայի Նախարարների խորհրդի մամուլի ծառայությանը։
Նշվում է, Կառավարության ղեկավարը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ:
Ավելի վաղ Նիկոլայ Դենկովը հայտարարել էր, որ պաշտոնապես հրաժարականի մասին կհայտարարի մարտի 6-ին։