Բաժիններ՝

Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել

Սիրիայում Հոմս-Համա մայրուղում ավտոբուսի շրջվելու հետևանքով վեց մարդ մահացել է, 38-ը՝ վիրավորվել,

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայր են ժամանել Քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներ և ճանապարհային ոստիկանության պարեկները, ովքեր տուժածներին տեղափոխել են Համայի ազգային հիվանդանոց: Վթարի պատճառները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս