Արգենտինայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
Իրավապահ մարմինները Արգենտինայի Կոնգրեսի շենքի մոտ հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, երբ երկրի նախագահ Խավիեր Միլեյը ելույթ էր ունենում ներսում։ Ցույցի ժամանակ ծեծկռտուք է սկսվել պետության ղեկավարի կողմնակիցների և նրա քաղաքականության դեմ բողոքողների միջև։
Բուենոս Այրես նահանգի «Ճշմարտության հանձնաժողով» հասարակական կազմակերպության տվյալներով՝ արցունքաբեր գազից տուժել է 20 մարդ։
Միլեյի կառավարությունը, ով պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, նոր կանոնակարգեր է մտցրել ցուցարարների կողմից փողոցները փակելու դեմ պայքարելու համար։ Իշխանությունները ոստիկանությանը թույլ են տվել հատուկ տեխնիկա և ուժ կիրառել՝ ազատ երթևեկությունն ապահովելու համար։