Պաղեստինի արտգործնախարարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։
«Ճիշտ ճանապարհը կլինի Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանելը՝ Գազայի հատվածում նրա գործողությունների համար… Սակայն այս պահին երկրները քաջություն չունեն Իսրայելին որևէ բան ասել»,-նշել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային նիստի ընթացքում:
Ալ-Մալիքին նաև կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Նաբուլսի հրապարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:
Նույն նիստում Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբը աջակցել է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկին՝ նշելով, որ նախ դրանք պետք է կիրառի Միացյալ Նահանգները։