Բորիս Սահակյանը նշանակվել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դեսպանի նստավայրը կլինի Վատիկանը։
Հիշեցնենք, որ Բորիս Սահակյանը փետրվարի 26-ին ազատվել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նա այս պաշտոնին էր 2021թ–ի հուլիսի 30–ից։
Իսկ Սուրբ Աթոռում 2018-2023թթ.–ը արտակարգ և լիազոր դեսպան է եղել Կարեն Նազարյանը։